Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Չեղյալ հայտարարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Չեղյալ հայտարարելը

1. Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, ապա չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում միայն չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթն ստանալուց մեկ տարին լրանալուց հետո: Սակայն եթե մեկ տարին լրանալուց հետո չեղյալ հայտարարող Կողմը հայտնվի զինված ընդհարման կամ օկուպացիայի իրավիճակում, ապա չեղյալ հայտարարելն ուժի մեջ չի մտնի մինչև զինված ընդհարման կամ օկուպացիայի ավարտը:

2. Չեղյալ հայտարարման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է միայն չեղյալ հայտարարման մասին հայտնած Կողմի նկատմամբ:

4. 1-ին կետին համապատասխան արված ոչ մի չեղյալ հայտարարում չի շոշափում այն պարտավորությունները, որոնք զինված ընդհարման կամ օկուպացիայի կապակցությամբ սույն Արձանագրության համաձայն արդեն ստանձնել է չեղյալ հայտարարող Կողմը ցանկացած գործողության առնչությամբ, որը կատարվել է մինչև այդ չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։