Հոդված 15. Ծանուցումներ
Հոդված 15. Ծանուցումներ
Ավանդապահը ծանուցում է Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև Ժնևի Կոնվենցիաների Կողմերին՝ անկախ նրանից` ստորագրել են նրանք սույն Արձանագրությունը, թե ոչ.
ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների, վավերագրերի և միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան,
բ) սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում՝ 11-րդ հոդվածին համապատասխան,
գ) նամակագրության մասին՝ 13-րդ հոդվածին համապատասխան,
դ) չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությունների մասին՝ 14-րդ հոդվածին համապատասխան: