Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործումը տարբերանշման նպատակներով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործումը տարբերանշման նպատակներով

1. Բարձր պայմանավորվող կողմերի ազգային ընկերությունները, որոնք կորոշեն օգտագործել Երրորդ արձանագրության խորհրդանշանը, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն խորհրդանշանն օգտագործելիս կարող են տարբերանշման նպատակներով դրանում ներառել.

ա) Ժնևի Կոնվենցիաներով ճանաչված տարբերակիչ խորհրդանշաններից որևէ մեկը կամ այդ խորհրդանշանների համակցությունը, կամ

բ) մեկ այլ խորհրդանշան, որն արդեն իսկ փաստացի օգտագործում է այս կամ այն Բարձր պայմանավորվող կողմը, և որի մասին ավանդապահի միջոցով մինչև սույն Արձանագրության ընդունումն իրազեկվել են մյուս Բարձր պայմանավորվող կողմերը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Նման ներառումը պետք է համապատասխանի սույն Արձանագրության Հավելվածում տեղադրված պատկերին:

2. Ազգային ընկերությունը, որը կորոշի Երրորդ արձանագրության խորհրդանշանի մեջ ներառել այլ խորհրդանշան, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է, ազգային օրենսդրությանը համապատասխան, այդ խորհրդանշանն ամրագրել և օգտագործել իր պետության տարածքում:

3. Ազգային ընկերությունները, բացառիկ դեպքերում, ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց աշխատանքը դյուրացնելու նպատակով, կարող են ժամանակավորապես օգտագործել սույն Արձանագրության 2-րդ հոդվածում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանը:

4. Սույն հոդվածը չի վերաբերում Ժնևի Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ ճանաչված տարբերակիչ խորհրդանշանների իրավական կարգավիճակին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան տարբերանշման նպատակներով կիրառված ցանկացած կոնկրետ խորհրդանշանի իրավական կարգավիճակին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։