Հոդված 10
Հոդված 10
Ենթակայություն, կարգապահություն
1. Ուսանող անձնակազմն Ընդունող կողմի պետությունում ենթարկվում է Ուղարկող կողմի իշխանություններին` համաձայն Ուղարկող պետության օրենսդրությամբ սահմանված զինվորական ենթակայության պահանջների: Ընդունող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում ուսանող անձնակազմի կարգապահության և ենթակայության հարցերով փոխհարաբերություններն իրականացվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի միջոցով:
2. Ուղարկող կողմի զինվորական հրամանատարները ուսման նպատակով ուղարկվող անձնակազմին հրամայում են ենթարկվել Ընդունող կողմի անձնակազմի օրինական կարգադրություններին, որքանով վերջիններս վերաբերում են Ուղարկվող անձնակազմի մասնագիտական պարտավորությունների ոլորտին և աշխատանքային ընթացքի կատարմանը: Ընդունող և Ուղարկող կողմերի անձնակազմերի միջև գոյություն չունեն հրամայական և ենթակայական հարաբերություններ: Ընդունող կողմը իրավասու չէ կարգապահական պատժամիջոցներ սահմանել կամ կիրառել ուսանող անձնակազմի անդամների նկատմամբ: