Հոդված 9
Հոդված 9
Ռազմական անվտանգություն
1. Կողմերը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, երաշխավորում են ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և տեղեկությունների գաղտնիության պաշտպանությունը: Կողմերը պարտավորվում են այդ տեղեկություններն ու գիտելիքները չօգտագործել մյուս Կողմի շահերը վնասելու նպատակով:
2. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերը մինչև գաղտնիության պաշտպանության վերաբերյալ համապատասխան համաձայնագրի ուժի մեջ մտնելը չեն կարող միմյանց միջև գաղտնիքներ փոխանակել: Կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվելու են առանձին համաձայնագրով: