Հոդված 7
Հոդված 7
Կեցություն և սնունդ
1. Ուսանող անձնակազմին տրամադրվում է անվճար սնունդ և հանրակացարան: Ուսանող անձնակազմի կեցության և սննդի հետ կապված մանրամասները կարգավորվում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված նախագծի մասին կարգադրությամբ:
2. Ուսանող անձնակազմը կարող է իր ցանկությամբ և իր հաշվին ապրել հանրակացարանից դուրս: Այդ դեպքում Ընդունող կողմը բնակարան չի տրամադրում: Նա, սակայն, իր հնարավորությունների շրջանակներում կօժանդակի բնակարան որոնելիս: