Հոդված 15
Հոդված 15
Ուժի մեջ մտնելը, տևողությունը, փոփոխությունները,
Համաձայնագրի լուծումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվով, որով Հայկական կողմը Գերմանական կողմին կտեղեկացնի, որ ավարտվել են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում 2007 թ. մայիսի 15-ի և 2007 թ. հունիսի 8-ի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ողջ ընթացքում: Սույն Համաձայնագրում, երկկողմ համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել առանձին արձանագրությունների ստորագրման միջոցով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և ուժի մեջ մտնելու պահից կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծել սույն Համաձայնագիրը` այդ մասին 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով: Տեղեկացման ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում այն օրը, երբ մյուս Կողմն ստանում է Համաձայնագիրը լուծելու մասին ծանուցումը:
Կատարված է Երևան քաղաքում, 2011թ. օգոստոսի 31-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 17-ին