Հոդված 5
Հոդված 5
Ուսանող անձնակազմի պարտականությունները
1. Մեկնելուց առաջ Ուղարկող կողմը ուսանող անձնակազմին տալիս է հետևյալ ցուցումները.
ա) հարգել ընդունող պետության օրենքները,
բ) ձեռնպահ մնալ սույն Համաձայնագրի բովանդակությանը չհամապատասխանող բոլոր կարգի գործողություններից,
գ) հրաժարվել ընդունող պետությունում քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորումից:
2. Ուղարկող կողմը ուսանող անձնակազմին Ընդունող կողմի պետություն ուղարկելուց առաջ ծանոթացնում է սույն Համաձայնագրի բովանդակությանը: