Հոդված 1
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարությունը ռազմակրթական աջակցության շրջանակում ստանձնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առանձին աշխատակիցների ուսուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հաստատություններում և զինվորական միավորումներում:
2. Ուսուցման բովանդակությունը և ուսուցման կազմակերպման վերաբերյալ մանրամասները Կողմերը կամ նրանց լիազոր անձինք կհամաձայնեցնեն յուրաքանչյուր տարի:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ուսուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորվեն համապատասխան նախագծերի մասին կարգադրություններում, որոնք, տվյալ նախագծի համարը նշելով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կհաղորդվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով: