Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ֆինանսական հարցերի կարգավորումը

1. Ուղարկող կողմը ուսանող անձնակազմի համար, իր գործող կանոնակարգերին համապատասխան, ստանձնում է հետևյալ ծախսերը.

ա) դրույքները, աշխատավարձի հավելումները և ծախսերի հատուցումները,

բ) գործուղումների ծախսերը, որոնք առաջացել են Ուղարկող կողմի կարգադրությամբ,

գ) ուսանող անձնակազմի անդամներից մեկի մահվան դեպքում դիակի տեղափոխման, թաղման և այլ ծախսերը, որոնք կապված են ուսանող անձնակազմի անդամներից մեկի մահվան հետ,

դ) Ընդունող կողմի պետությունում գտնվելու ժամանակ Ուղարկող կողմի պետության ցուցումներով՝ առանձնահատուկ ծառայությունների և գործուղումների իրականացման կապակցությամբ առաջացած ծախսերը:

2. Ընդունող կողմը ստանձնում է ուսուցման սկզբի և ավարտի հետ կապված ճանապարհածախսերը, ինչպես նաև գործուղումների հետ կապված տրանսպորտային և ճամփորդական ծախսերը, որոնք ուսուցման ընթացքում կիրականացվեն Ընդունող կողմի ցուցումներով:

3. Եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա ապրուստի և կենսապայմանների հետ կապված բոլոր ծախսերը կրում է ուսանող անձնակազմը: Սա հատկապես վերաբերում է ուսանող անձնակազմի ծառայողական համազգեստի և անձնական հանդերձանքի առարկաների կորստի կամ վնասվածքի համար նախատեսված հատուցումներին, որոնք ուսանող անձնակազմին են տրամադրվել 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

4. Ուսման հետ կապված բոլոր ֆինանսական հարցերը համաձայնագրի Կողմերը կամ վերջիններիս կողմից լիազորված մարմինները ուսման մեկնարկից առաջ կարգավորում են առանձին` դրանք ամրագրելով սույն Համաձայնագրի Հոդված 1-ի 3-րդ կետում նշված նախագծերի մասին համապատասխան կարգադրության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։