Հոդված 8
Հոդված 8
Համազգեստը
1. Ընդունող կողմի պետությունում ուսանող անձնակազմի գտնվելու ընթացքում վերջինիս համար ուժի մեջ է մնում Ուղարկող կողմի համազգեստի կարգը:
2. Պետք է մշտապես կրել Ուղարկող կողմի ծառայողական այն համազգեստը, որը Ընդունող կողմի տվյալ զինվորական ծառայության համար նախատեսված համազգեստին ամենից ավելի է համապատասխանում: Ուսուցման ընթացքում ուսանող անձնակազմին, ըստ համապատասխան ծառայողական պահանջմունքների, կարող է առկայության դեպքում համազգեստ տրամադրվել (միայն դաշտային և հատուկ հագուստ) և հատուկ հանդերձանք: Այդ դեպքում պետք է գերմանական զինհագուստի վրա կրել հայկական ազգային տարբերանշանները: