Հոդված 1. Նպատակը
Հոդված 1. Նպատակը
Սույն համաձայնագրի նպատակն է սահմանել մանրամասն ընթացակարգերը, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից կտրամադրվի Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (այսուհետ` ՇԶՀ) արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբ` արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներում գործելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքին ի պատասխան` Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը կընդունի այն` համաձայն ներքոհիշյալ դրույթների: