Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Արտադրության լիցենզիաները

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), ջերմային էներգիա արտադրելու և հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։