Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքներն իրականացնում են առանց հանձնաժողովի թույլտվության (համաձայնության), եթե այդ անձինք էներգետիկայի բնագավառում չունեն գործունեության այլ տեսակի լիցենզիա կամ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքների իրականացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնում են հանձնաժողովին:»: