Հոդված 17
Հոդված 17.
Սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող կայանների վրա: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող կայանների արտադրած էլեկտրաէներգիան (հզորությունը) 15 տարվա ընթացքում ենթակա է գնման շուկայի կանոններով սահմանված կարգով՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից: