Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Պայմանագրերը և դրանց գրանցումը
1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման և ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված այլ անձանց միջև կնքվող պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը՝ 5 աշխատանքային օրը:»: