Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:»: