Հոդված 16
Հոդված 16.
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաները գործում են մինչև այդ լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը: Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից այդ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ վերաձևակերպման նպատակով հանձնաժողով դիմելու դեպքում տրամադրվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան արտադրության լիցենզիա, որը ներառում է նաև կառուցման ժամանակահատվածը: