Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը

1. Ամենամյա ծրագիրը մշակվում է հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.

1) աշխատաշուկայի վերլուծություններ և գնահատումներ.

2) ամենամյա ծրագրում զբաղվածության պետական հետևյալ ծրագրերի ներառում.

ա. գործող ծրագրեր, որոնց ընթացիկ և հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար,

բ. նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են և շարունակական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար,

գ. նոր ծրագրեր, որոնք ենթակա են փորձարկման և գնահատման` հետագայում շարունակական ներդրման նպատակով.

3) ըստ մարզերի և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի` զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխում.

4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորությունների նախատեսում.

5) զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի, հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշների միջնաժամկետ պլանավորումը.

6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների իրականացման նպատակով պահուստային ֆինանսական միջոցների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հնարավոր ֆինանսական միջոցների նախատեսում` նախապես պլանավորված և, ըստ անհրաժեշտության, զբաղվածության պետական նոր ծրագրեր փորձարկելու համար.

7) ոչ պետական կազմակերպությանը զբաղվածության պետական առանձին ծրագրերի իրականացմանը մասնակցելու համամասնությունների նախատեսում.

8) ամենամյա ծրագրի նախագծի և դրա վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշման քննարկում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում և վերջինիս տված եզրակացության հետ ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո ամենամյա ծրագրի ներառում համախմբված պետական բյուջեում և ներկայացում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։