Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Լիազորված մարմինը կասեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

4. Լիազորված մարմինը գործազուրկի կարգավիճակը վերականգնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:

5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.

2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.

3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

8) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

9) գործազուրկը մահացել է:

6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։