Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները
Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները
1. Զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով լիազորված մարմնի նախաձեռնությամբ ձևավորվում են հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:
2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար քանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների շահերը ներկայացնող հանրապետական կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև լիազորված մարմնի ներկայացուցիչները:
3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար քանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միության, հասարակական կազմակերպությունների, գործատուների համապատասխան տարածքային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև լիազորված մարմնի ներկայացուցիչները:
4. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում է ամենամյա ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:
5. Տարածքային համաձայնեցման կոմիտեներն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում են զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:
6. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն`
1) լիազորված մարմնից ստանալու տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի ընթացքի մասին.
2) ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում ներկայացնելու համապատասխան առաջարկություններ:
7. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը և լիազորություններն իրենց իրավասության շրջանակներում սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձևավորված աշխատակարգով: