Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը.

գ) տեղեկանք ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բոլոր անձանց մասին.

դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.

ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, մյուս երեխաների, չափահաս զավակների և ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

3.1 . Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:

3.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, 27.11.08 ՀՕ-219-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։