Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 15. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության տրամադրման կարգը

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 15. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության տրամադրման կարգը

1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

(15-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։