Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 3. Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը

1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի (այսուհետ` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի) ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:

(3-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, խմբ. 27.11.08 ՀՕ-219-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։