Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (4.1-րդ գլուխը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)

Հոդված 24.2. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 24.2 . Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

(վերնագիրը լրաց. 27.11.08 ՀՕ-219-Ն)

1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին հրամանագրի պատճենը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

4) զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.

5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.

6) այրու ամուսնության վկայականի պատճենը:

2. Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատվում է դատական կարգով:

3. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:

4. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`

1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:

5. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի 24.1-րդ հոդվածով սահմանված մեկից ավելի նպաստի իրավունք ունեցող ընտանիքին (քաղաքացուն) նշանակվում է մեկ նպաստ` իր ընտրությամբ:

(24.2-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, 27.11.08 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։