Գլուխ 4 · ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ
Հոդված 23. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
Հոդված 23. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից:
(23-րդ հոդվածը խմբ. 04.12.07 ՀՕ-284-Ն, փոփ. 27.11.08 ՀՕ-219-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-224-Ն)