Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև թվարկված հասկացությունները նշանակում են.
«ռազմամթերք» - սպառազինության առարկաներ և նետման սարքեր, որոնք նախատեսված են նպատակակետը խոցելու համար և պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական կամ արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցությունը,
«պայթուցիկ նյութ» - խտացված քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ, որոնք ներքին ազդեցությունների ուժով ունակ են արագ ինքնատարածվող քիմիական փոխակերպման (պայթյունի)` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և գազանման արտադրություն,
«պայթուցիկ սարք» - արդյունաբերական կամ ինքնաշեն սարք, որը գործառնապես միավորում է պայթուցիկ նյութը և պայթյունը սկսող հարմարանքը,
«վերահսկվող մատակարարում» - Կողմերի մեկ կամ մի քանի պետությունների տարածքով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխման հետ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառում, որն իրականացվում է իրավասու մարմինների գիտությամբ և վերահսկողությամբ,
«իրավասու մարմիններ» - Կողմերի պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնց, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, հանձնարարված են հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման ու շրջանառության դեմ պայքարի և կանխարգելման խնդիրները,
«զենքի անօրինական պատրաստում» - հրազենի, հրազենի հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պատրաստում, որը Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան` թույլատրված չէ,
«զենքի անօրինական շրջանառություն» - հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի շրջանառություն, որն իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրության խախտմամբ,
«հրազեն» - զենք, որը նախատեսված է վառոդի կամ այլ լիցքի էներգիայի միջոցով ուղղորդված ընթացք ստացող արկով հեռվից նպատակակետի մեխանիկական խոցման համար, ինչպես նաև` դրա հիմնական մասեր,
«հրազենի հիմնական մասեր» - փող, փակաղակ, թմբկագլան, շրջանակ, փողատուփ: