Հոդված 18
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այն չստորագրած մասնակից պետությունների, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետությունների համար այդ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
Անկախ Պետությունների Համագործակցության միացող մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:
Եթե ավանդապահն ստանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության` սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցում, ավանդապահն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Կողմերին: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների` այդ միանալուն համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:
Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
25-րդ կետի համաձայն` «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
16-րդ հոդվածն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. «Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և դրա անբաժանելի մասն է»:
Հայաստանի Հանրապետության Վարչապետ`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ