Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հայցի հիման վրա, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու միջոցով:
Հայցը կամ տեղեկատվությունն ուղարկվում են գրավոր:
Անհետաձգելի դեպքերում սույն հոդվածով սահմանված կանոններին համապատասխան ձևակերպված հայցը կամ տեղեկատվությունը կարող են ուղարկվել ֆաքսիմիլային կապով, ինչպես նաև կապի այլ միջոցների օգտագործմամբ: Միաժամանակ` հայցի կամ տեղեկատվության բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով:
Անհետաձգելի դեպքերում հայցը կամ տեղեկատվությունը կարող են հաղորդվել նաև բանավոր, սակայն առավելագույնը 72 ժամվա ընթացքում դրանք պետք է կրկնորդվեն գրավոր` անհրաժեշտության դեպքում օգտագործելով տեքստի հաղորդման տեխնիկական միջոցներ:
2. Հայցը պետք է ներառի.
հայցող և հայցվող Կողմերի պետությունների իրավասու մարմինների անվանումները,
հայցի նպատակներն ու հիմնավորումները,
հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,
այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կամ կարող է օգտակար լինել հայցը ժամանակին և պատշաճ կերպով կատարելու համար,
անհրաժեշտության դեպքում` տեղեկատվության մատչելիության սահմանափակման աստիճանի նշումը:
3. Գրավոր փոխանցվող հայցը կամ տեղեկատվությունը ստորագրվում են հայցող Կողմի պետության իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և վավերացվում են այդ իրավասու մարմնի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով:
4. Հայցի կամ տեղեկատվության իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում կարող է պահանջվել դրանց հաստատումը կամ պարզաբանումը: