Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցը կատարում է հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց առավելագույնը` հայցը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում` բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հայցերի կատարման, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա, և այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին:

2. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինն անմիջապես ծանուցում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին հայցի կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ուշացնող հանգամանքների մասին:

3. Եթե հայցի կատարումը հայցն ստացած մարմնի իրավասության մեջ չէ, ապա նա փոխանցում է հայցը իր պետության մեկ այլ մարմնի, որն իրավասու է այն կատարելու, և այդ մասին անմիջապես տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:

4. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը կարող է հայցող Կողմի պետության իրավասու մարմնից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հայցը կատարելու համար:

5. Հայցը կատարելիս կիրառվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը: Հայցող Կողմի պետության իրավասու մարմնի խնդրանքով` կարող է կիրառվել հայցող Կողմի պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

6. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը կարող է թույլատրել հայցող Կողմի պետության իրավասու մարմնի ներկայացուցիչներին հայցի կատարման ժամանակ ներկա գտնվել իր պետության տարածքում, եթե դա չի հակասում այդ պետության օրենսդրությանը:

7. Հայցի կատարումը կարող է հետաձգվել, կամ դրա կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը համարում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կամ հակասում է հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

8. Հայցի կատարումը կարող է մերժվել նաև, եթե այն գործողությունը, որի կապակցությամբ հայցն ուղարկվել է, հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չէ:

9. Հայցի կատարման ամբողջական կամ մասնակի մերժման կամ հետաձգման մասին հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը ծանուցում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին` նշելով մերժման կամ հետաձգման պատճառները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։