Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերը համագործակցություն իրականացնում են հետևյալ ուղղություններով.
Կողմերի համագործակցության իրավական-պայմանագրային հենքի կատարելագործում և հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի ոլորտում Կողմերի պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը աջակցություն,
հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակում,
հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման բնագավառում իրավասու մարմինների փոխգործակցության մեխանիզմների համակարգում և կատարելագործում,
հրազենի անօրինական պատրաստմանը և շրջանառությանը մասնակից անդրազգային հանցավոր խմբերի, դրանց առաջնորդների և մասնակիցների մասին տվյալների համատեղ բանկի ստեղծում,
հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման հարցերի հետ կապված միջազգային կազմակերպություններում և միջազգային ֆորումներում փոխգործակցություն,
հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության կանխման ուղղությամբ համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների անցկացում:
2. Կոնկրետ ուղղություններով իրավասու մարմինների համագործակցության կարգը կարող է որոշվել նաև Կողմերի համատեղ պայմանավորվածությունների հիման վրա: