Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ ձևերով.
ա/ տեղեկատվության փոխանակում`
զենքի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված` նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց ու կազմակերպությունների մասին,
հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի քրեական օգտագործման նոր մեթոդների մասին, որոնք հայտնաբերվել են,
հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման վայրերի մասին,
խոցելու հատկությունները հզորացնելու համար հրազենի և ռազմամթերքի անօրինական վերափոխման` հայտնաբերված նոր ձևերի մասին,
հայտնաբերված իրավախախտումների մասին, որոնք կարող են նպաստել զենքի պատրաստման և շրջանառության ոլորտում հանցագործությունների կատարմանը,
հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի բռնագրավման փորձի մասին,
հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության փաստերի կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման նոր մեթոդների մասին,
բ/ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ հարցումների կատարում,
գ/ համատեղ և/կամ համակարգված` պրոֆիլակտիկ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծրագրում և իրականացում, այդ թվում` վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործմամբ,
դ/ աշխատանքային փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, գործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում,
ե/ աջակցություն կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում,
զ/ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
է/ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական հանձնարարականների փոխանակում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման և հանձնման հարցերը: