Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվության և փաստաթղթերի պաշտպանությունն ու պահպանվածությունը: Տեղեկատվության կամ փաստաթղթերի մատչելիության սահմանափակման աստիճանը որոշում է հայցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը կամ հայցի կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի գրավոր համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել կամ տրամադրվել են:

3. Տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմը ստացել է մյուս Կողմից, ենթակա չեն փոխանցման երրորդ կողմի` առանց դրանք տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության:

4. Կողմերի` ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված պարտավորություններն ուժի մեջ են մնում նաև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից կամ դրանից դուրս գալուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։