Հոդված 1
Հոդված 1
Հիմնադրում և Կարգավիճակ
1. Սույնով Ակադեմիան հիմնադրվում է որպես Միջազգային Կազմակերպություն:
2. Ակադեմիան կհանդիսանա լիակատար միջազգային իրավաբանական անձ:
3. Ակադեմիան պետք է iոter alia ունենա իրավասություն.
(ա) Պայմանագրեր կնքելու
(բ) Շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և տնօրինելու
(գ) դատական գործ սկսելու և դատարանում որպես պատասխանող կողմ հանդես գալու
(դ) Իր գործունեության կամ նպատակի համար անհրաժեշտ այլ գործողություններ կատարելու:
4. Ակադեմիան կգործի համաձայն սույն Համաձայնագրի: