Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ
Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
1. Քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարները և հավելումները սահմանվում են նրա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
2. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է հավելավճար` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
3. Հատուկ պայմաններում աշխատելու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում են հավելումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: