Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները
Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները
Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետևյալ արտոնությունները.
1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.
2) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.
3) հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով.
4) այլ արտոնություններ, ինչպես նաև առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: