Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
1. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):
2. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:
3. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողն ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:
4. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողն ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ: