Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
1. Քաղաքացիական ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն` քաղաքացիական ծառայողի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
2. Դրամական օգնությունը կարող է տրվել`
1) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,
2) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
3) տարերային աղետի հետևանքով պատճառված վնասի դեպքերում:
2. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից` սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:
(15-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)