Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետևյալ արտոնությունները.

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3) հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.

4) այլ արտոնություններ, ինչպես նաև առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(16-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։