Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս
1. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):
2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:
3. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողն ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:
3.1 . Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողն ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:
(9-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)