Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ

Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը

1. Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձևավորվում է սույն օրենքով սահմանված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերից:

2. Հիմնական աշխատավարձը քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին պատկանելությանը և այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է:

3. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է`

1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները.

2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը.

3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգևատրումը, ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից և կարգով տրվող պարգևատրումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։