Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ
Հոդված 8. Քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
Հոդված 8. Քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
Բազային պաշտոնային դրույքաչափի միջոցով քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափի և սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` նրա պաշտոնին համապատասխանող սանդղակի համապատասխան գործակցի արտադրյալով: