Հոդված 24. Կենդանական ծագման հումքին և մթերքին ներկայացվող պահանջները
Հոդված 24. Կենդանական ծագման հումքին և մթերքին ներկայացվող պահանջները
1. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման, առևտրի կամ իրացման, օգտահանման և ոչնչացման գործընթացները պետք է համապատասխանեն`
1) կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր և հատուկ պահանջներին, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) բնակչության կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման արտադրանքին ներկայացվող պահանջներին, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3) սույն օրենքի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին:
2. Մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կենդանական ծագման հումքը և մթերքը պետք է ստացվեն այն կենդանիներից, որոնք`
1) ենթարկվել են անասնաբուժական հետազոտման և նախասպանդային և հետսպանդային զննման.
2) ծագում են անասնահամաճարակային տեսակետից ապահով վայրերի տնտեսություններից.
3) կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի կամ դրանց կասկածների հետևանքով արգելքներ կամ սահմանափակումներ չկան:
3. Մարդկանց կողմից սպառման ենթակա կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վերամշակումը, վաճառքն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված անձինք:
4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքից ստացված` մարդկանց կողմից սպառման ոչ ենթակա կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վաճառքը և շուկայում տեղակայումն իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված հաստատություններում: