Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ

Հոդված 40. Կենդանիների մորթը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 40. Կենդանիների մորթը

1. Կենդանիների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում այնպես, որ կենդանուն չպատճառվի երկարատև ցավ կամ տանջանք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների և դեպքերի:

2. Կենդանիների մորթը թույլատրվում է`

1) վարակիչ հիվանդությունների վերացման նպատակով.

2) հիվանդությունների վերահսկողության համար.

3) որսորդության և ձկնորսության ժամանակ.

4) կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար.

5) արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված` անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով.

6) գյուղատնտեսական կենդանիների մորթը ֆերմաներում կամ անասնապահական շինություններում թույլատրվում է բացառապես անասնաբույժի հսկողությամբ` նախասպանդային և հետսպանդային զննմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։