Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 6. Անասնաբուժության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 6. Անասնաբուժության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկը.

2) կենդանական ծագման մթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր պահանջները.

3) կերատեսակների հիգիենային ներկայացվող պահանջները.

4) կենդանական ծագման կողմնակի արտադրանքին ներկայացվող պահանջները.

5) կենդանական ծագման մթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները, որոնք ներառում են ինչպես մանրէաբանական, այնպես էլ մակաբուծաբանական և քիմիական ցուցանիշներով անվտանգությունը.

6) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտներում համատեղ ստուգումների անցկացման և անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների նմուշառման միասնական ընթացակարգը.

7) անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը.

8) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները.

9) տարածքում միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կիրառման կարգը.

10) գրանցման ենթակա անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների գրանցման կարգը.

11) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, կերերի, պրեմիքսների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը.

12) Եվրոպական միություն, Եվրասիական տնտեսական միություն և այլ երկրներ արտահանվող կենդանական ծագման մթերքում արգելված նյութերը և անասնաբուժությունում օգտագործվող նյութերի մնացորդային առավելագույն քանակությունները.

13) մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

14) կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.

15) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

16) կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

17) մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

18) ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

19) անասնաբուժական դեղամիջոցների արտահանման ու ներմուծման կարգը.

20) անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգը.

21) անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը.

22) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման կարգը.

23) վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը.

24) սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները.

25) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը.

26) կարանտին` երկու և ավելի մարզերում անասնահամաճարակի բռնկման դեպքում կարանտինի հայտարարումը.

27) անասնահակահամաճարակային միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված հիվանդություններից անկած կենդանիների փոխհատուցման կարգը.

28) կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը.

29) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ցանկը.

30) կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները.

31) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների և երրորդ երկրների տնտեսավարողների վերաբերյալ ռեեստրների վարման կարգը.

32) անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց հանդերձանքի ձևը և կրելու կարգը.

2) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը.

3) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման ծրագրերը.

4) անասնաբուժությունում օգտագործվող նյութերի կենդանական ծագման մթերքում մնացորդային քանակների հսկողության մոնիթորինգային ծրագրերը.

5) անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծմանը և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանմանը ներկայացվող պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է սույն օրենքից բխող այլ իրավական ակտեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։