Հոդված 5. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրները
Հոդված 5. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրները
1. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`
1) անասնաբուժության ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը, կենդանիների, մարդկանց առողջության պահպանմանն ուղղված անասնաբուժության բնագավառում գործունեության իրականացումը, շրջակա միջավայրի ու սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.
3) միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.
4) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
5) գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա պետական քաղաքականության վերանայումը: