Գլուխ 8 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻՆ, ՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 25. Կենդանական ծագման հումքի և մթերքի շրջանառության արգելումը
Հոդված 25. Կենդանական ծագման հումքի և մթերքի շրջանառության արգելումը
1. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությունը, վերամշակումը, առևտուրը կամ իրացումը արգելվում են, եթե`
1) ստացվել է մինչև դրանց դադարեցման ժամանակահատվածը լրանալը անասնաբուժական դեղամիջոցով բուժվող, թիրեոստատիկ կամ բետա-ագոնիստներ ընդունած կենդանիներից.
2) ստացվել է սոմատոտրոպ հորմոնային պրեպարատներով բուժված կթու կենդանիներից.
3) դրանցում հայտնաբերված են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կամ անասնաբուժական դեղամիջոցի մնացորդների առավելագույն թույլատրելի չափաքանակների գերազանցում:
2. Բուժիչ և զոոտեխնիկական նպատակներով հորմոնալ անասնաբուժական դեղամիջոցները, թիրեոստատիկները և բետա-ագոնիստները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: