Գլուխ 11 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 36. Կենդանիների նկատմամբ փորձարկումները
Հոդված 36. Կենդանիների նկատմամբ փորձարկումները
1. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են ուսուցողական, գիտահետազոտական նպատակներով և այն դեպքում, երբ այլընտրանքային մեթոդների կիրառումն անհնար է:
2. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններում` լիազոր մարմնի տված` փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվությամբ:
3.ուղղ. Փորձարկումների համար օգտագործվող կենդանիներին և փորձարկումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը: