Գլուխ 2 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. Անասնաբուժության ոլորտում տարածքային կառավարման մարմնի պարտականությունները
Հոդված 8. Անասնաբուժության ոլորտում տարածքային կառավարման մարմնի պարտականությունները
1. Տարածքային կառավարման մարմինը մարզի տարածքում պարտավոր է`
1) ապահովել և համակարգել կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքները.
2) լիազոր մարմնի ներկայացմամբ համապատասխան տարածքում` համայնքում, բնակավայրում կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում սահմանել և չեղյալ հայտարարել կարանտինը.
3) աջակցել պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը: