ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 31 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 191. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների մաքսային ձևակերպումը
Հոդված 191. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների մաքսային ձևակերպումը
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և տվյալ ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության Մաքսային օրենսգրքի 239-րդ և 240-րդ հոդվածներին համապատասխան։
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով թույլտվություն ստացած անձը կամ անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձը։